Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիներ չկան. նախարար

analitik.am

 

Տարեցների խնամքի կենտրոններում թեստավորման դեպքեր չկան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Analitik.am-ի հարցին, հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ինչ վերաբերում է ձեռնարկվող միջոցառումներին, Բաթոյանն ասաց, որ տարեցների խնամքի կենտրոններում դեռևս արտակարգ դրությունից առաջ կարանտին է հայտարարվել, դրանք փակ են այցելուների համար:

Նախարարը հայտնեց, որ ՀՀ Առողջապահության նախարարության հետ մեկտեղ բոլոր անհրաժեշտ միջոցառումները, բոլոր պայմաները ստեղծված են անհրաժեշտության դեպքում մարդկանց մեկուսացնելու համար. «Այս պահին կարանտինը շարունակվում է, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են»:

 

 

Նույն շարքից