Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի՝ երեկ աշխատանքից ազատված խորհրդականին կանչել են ԱԱԾ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»- գրում է.

«Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, որը սեփական դիմումի համաձայն երեկ ազատվել է աշխատանքից, այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել, որով տեղեկացնում էր, որ զբաղեցրած պաշտոնը թողնում է Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների» պատճառով։ Նույն գրառմամբ Ճաղարյանը հայտնել էր նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով օրերս մամուլի ասուլիսով է հանդես գալու։

Մեզ տեղեկություն հասավ, որ նրան հրավիրել են ԱԱԾ, որպեսզի զգուշացնեն՝ ավելորդ բաներ չասի, քննադատություն չնհնչեցնի։ Մենք կապվեցինք Հակոբ Ճաղարյանի հետ։

«Հրապարակի» հետ զրույցում Ճաղարյանը հաստատեց տեղեկությունները, որ իրեն հրավիրել են ԱԱԾ։ Հետաքրքվեցինք՝ պատրաստվո՞ւմ է ներկայանալ։

«Ի՞նչ է նշանակում պատրաստվում եք ներկայանալ, թե ոչ։ Ինձ հրավիրել են զրույցի, ես չեմ մերժել իմ երկրի Ազգային անվտանգության ծառայությանը։ Զրույցի թեման նշված է, դա բոլորիս անհանգստացնող հարց է։ Հանդիպումից ես չեմ հրաժարվել և չեմ խուսափում»,- ասաց Ճաղարյանը»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից