Հասարակություն Տեսանյութեր 

Փոխվարչապետն ու նախարարներն ասացին, թե երբ են վերջին անգամ պարգևավճար ստացել

analitik.am

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վերջին անգամ պարգևավճար ստացել է փետրվար ամսվա արդյունքներով, իսկ մարտ ամսվա արդյունքներով պարգևավճար են ստացել նրանք, ովքեր հանգստյան օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարական վիճակը կարգի բերելու համար: Այս մասին նա ասաց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կստանա հաջորդ անգամ, նախարարն ասաց, որ չի պատասխանի հարցին. «Երբ իրավիճակը կկարգավորվի, կառավարությունը որոշում կկայացնի պարգևավճարների մասով: Այդ հարցում որոշակիություն չի կարող լինել: Մենք լավ հասկանում ենք, որ դժվարությունները վերաբերում են բոլորին, պետք է ունենալ համարժեք սպասումներ»:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին ասաց, որ փետրվարին է ստացել, եթե ճիշտ է հիշում, իսկ երբ կստանա հաջորդ անգամ չի կարող ասել. «Այստեղ միասնական որոշման խնդիր կա: Դրա տրամադրումը մենք չենք որոշում: Երբ կլինի համապատասխան որոշում, այդ մասին կիրազեկենք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգոորյանն էլ ասաց, որ չի հիշում, թե երբ է ստացել, բայց պատրաստ է գրավոր հարցին պատասխանել. «Ինչ վերաբերում է ապագային, հանրությունը կտեղեկացվի»:

 

 

Նույն շարքից