Բարի օր Հասարակություն 

Մահացել է ԱՄՆ ՊՆ-ում ամենաերկար աշխատած մարդը՝ Սարկիս Թաթիկյանը

analitik.am

 

ԱՄՆ-ում 96 տարեկան հասակում մահացել է Սարկիս Թաթիկյանը: Նա ԱՄՆ ՊՆ-ում ամենաերկար ծառայած պաշտոնյան է:

Թաթիկյանը ծնվել է Ֆիլադելֆիայում, Հայոց ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքում: Նա առաջին անգամ ծառայության անցել է 19 տարեկան հասակում, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Այդ օրվանից նա չի հեռացել ԱՄՆ ՊՆ-ից՝ համակարգում անցկացնելով 78 տարի, ինչը ռեկորդ է:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Թաթիկյանն աշխատել է ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր վարչությունում՝ օգնելով մշակել կառավարվող թևավոր հրթիռների առաջին սերունդը:

Հավելենք, որ Թաթիկյանը մինչ մահվան օրն ամեն օր աշխատանքի է գնացել՝ աշխատավայր հասնելով երթուղային տրանսպորտով:

 

Նույն շարքից