Կորոնավիրուս Հասարակություն 

Բակո Սահակյանը հանձնարարել է անցակետերում սահմանային հսկողությունն ուժեղացնել

analitik.am

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ:

➡️ Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին:

«Արցախի տեղեկատվական շտաբ»

Նույն շարքից