Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանցիներին առաջարկել են առցանց մասնակցել հուղարկավորություններին

analitik.am

 

Ուֆայում հուղարկավորություններ կազմակերպող ընկերություններից մեկը կորոնավիրուսի ֆոնին սահմանված արգելքի պատճառով առաջարկել է հանգուցյալ մերձավորին կամ հարազատին հրաժեշտ տալ առցանց։ Ըստ տեղի Ufa1-ի, ռուսաստանցիները հուղարկավորությունը կդիտեն առցանց հեռարձակման միջոցով։

Հուղարկավորություն կազմակերպող ընկերություններից մեկի ղեկավարը՝ Ալեքսանդրն ասել է, որ դա հարմար միջոց է երկրում սահմանափակումների կապակցությամբ․ «Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ավելի քան 10 մարդ չի կարող հավաքվել հուղարկավորության վայրում, բայց շատերն են ուզում ներկա գտնվել: Հետևաբար, հրաժեշտի արարողությունը մենք կարող ենք հեռարձակել ուղիղ եթերով»,-բացատրել է նա:

 

 

Նույն շարքից