Իրավական Տեսանյութեր 

Կրակոց` Արթիկում /տեսանյութ/

analitik.am

Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։

Նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։

Դեպքի վայրում կրակված պարկուճ հայտնաբերվեց և առգրավվեց։ Երիտասարդը, իր «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրեց գործարանային համարով գազային ատրճանակ։ Այն ևս առգրավվեց և ուղարկվեց փորձաքննության։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն

Նույն շարքից