Կորոնավիրուս Տեսանյութեր Տնտեսություն 

Ինչպես են Հայաստանում օգտագործվում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվող միլիոնները

analitik.am

 

Արտակարգ դրությամբ պայմանավորված, մարտի 17-ին գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հատուկ հաշիվ:

Այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Analitik.am-ի թղթակցի համապատասխան հարցին, թե որտե՞ղ կարող ենք գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամի միջոցների մասին տեղեկատվություն, ինչպե՞ս նաև այդ միջոցները ծախսելու մասին մանրամասն տվյալներ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ պատասխան չտվեց, ասելով, թե չի տիրապետում ինֆորմացիային:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե մինչ այս որքա՞ն գումար է հավաքվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հատուկ հաշվին և հիմնականում ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները, Գրիգորյանը չբացառեց, որ համապատասխան ինֆորմացիան ինչ-որ տեղ հրապարակված կլինեն. « Իսկ եթե հրապարակված չլինեն, խորհուրդ կտամ այդ հարցով դիմել հենց հաշվի տնօրինողին, վստահ եմ, որ բոլոր պատասխանները կլինեն: Եթե չեմ սխալվում միջոցները հավաքագրվում են գանձապետական հատուկ բացված հաշվին: Կարծում եմ առնվազն Ֆինանսների նախարարությունից կարելի է սկսել տեղեկատվության ստացման գործընթացը»:

Փոխվարչապետի խոսքերով, եթե անհրաժեշտություն լինի այլ մարմիններից ծախսերի հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալ՝  Ֆինանսների նախարարությունը դա կկազմակերպի և կտրամադրի. «Կոնկրետ պատասխան չունեմ, որովհետև չեմ տիրապետում, բայց չեմ բացառում նաև, որ ինչ-որ տեղ հրապարակված լինեն այդ ուղղությունները: Իսկ եթե հրապարակված չեն, ապա լավ կլինի հենց հաշվի տնօրինողին դիմել այդ հարցով և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կլինեն»:

 

Նույն շարքից