Հասարակություն 

Հայտնի է նոր վիրուսների առաջացման պատճառը

analitik.am

 

Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է, որ վայրի կենդանիների շահագործումն ազդում է պանդեմիայի առաջացման վրա: Այս մասին ասված է «Royal Society Publishing» գիտական ​​ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Մասնագետները մարդու կողմից վայրի բնության ոչնչացումը կապել են նոր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման հետ:

Վիրուսները հիմնականում «հարձակվում են» կենդանիների վրա, բայց դրանք հաճախ կարող են մուտացիայի ենթարկվել և հարմարվել մարդու օրգանիզմում:

Նոր մահացու վիրուսների առաջացումը պայմանավորված է որսորդության, կենսամիջավայրի քայքայման և քաղաքաշինության հետևանքով կենդանիների բնակչության հարկադիր տեղահանմամբ:

 

Նույն շարքից