Կորոնավիրուս Հասարակություն 

Իմ լավ գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ խոսել ենք կորոնավիրուս մասին․ Զոհրաբ Մնացականյան

analitik.am

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերյան իր էջում գրել է․

«Իմ լավ գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ ունեցած հեռախոսազրույցում մտքեր փոխանակեցինք նոր տիպի կորանավիրուսի դեմ պայքարում ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ։

Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Անդրադարձանք մեր ընդարձակ և ամուր օրակարգին և համագործակցությանը բոլոր ձևաչափերում։

Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը բարձր է գնահատվում Հայաստանում»։

Նույն շարքից