Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

analitik.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմինե Պետրոսյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եվ տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Արմինե Պետրոսյանի դիմումը՝

1.Արմինե Սամվելի Պետրոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-31.1-Ղ3-1)։

2.Արմինե Սամվելի Պետրոսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի պաշտոնակատար Աշխեն Բեգլարյանին:

3.Արմինե Պետրոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից