Կորոնավիրուս Հասարակություն 

Սաուդյան Արաբիայի թագավորի 150 ազգականներ վարակվել են կորոնավիրուսով

 

Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի ավելի քան 150 ազգականներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին՝ հղում անելով սեփական աղբյուրին, գրում է «The New York Times»-ը:

Հայտնվում է, որ Ֆեյսալ թագավորի անունը կրող հիվանդանոցում, որը ծառայություններ է մատուցում թագավորի ազգականներին, պահվել է 500 տեղ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է արքայազներից մեկը՝ Էր Ռիադի նահանգապետը, իսկ ինքը՝ 84-ամյա Սալման թագավորը, ինքնամեկուսացել է Կարմիր Ծովում գտնվող կղզիում տեղակայված պալատում։ Մեկուսացման մեջ են գտնվում նաև գահաժառանգ արքայազն Սալման Ալ Սաուդը, ինչպես նաև բոլոր նախարարները:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից