Իրավական Կորոնավիրուս Հասարակություն 

24 ժամում 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն․Խախտել են ինքնամեկուսացման կանոնները

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Ապրիլի 8-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 9-ի ժամը 9-ը՝ 7609 անձի նկատմամբ, 2914-ը՝ մայրաքաղաքում, 4695-ը՝ մարզերում։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից