Հասարակություն Պատահարներ 

Երևանում բախվել են Opel-ն ու Yamaha մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 9-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Հին Սիլիկյան թաղամասի խճուղում՝ ժողովրդին հայտնի խոպանի հողերի տարածքում, բախվել են Yamaha մակնիշի AC 428 համարանիշի և Opel մակնիշի 36 ՏN 451 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից