Հասարակություն 

Այսօր մարզեր են ուղարկվել ևս մի քանի տասնյակ տեխնիկական միջոց․ ԿԳՄՍՆ

analitik.am

ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է աշխատել՝ հեռավար կրթությունը հասանելի դարձնելով նաև անհրաժեշտ սարքավորումներ չունեցող աշակերտների համար: Այս մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Այսօր մարզեր են ուղարկվել ևս մի քանի տասնյակ տեխնիկական միջոց։

🔸17 համակարգիչ՝ Արմավիրի մարզ
🔹40 պլանշետ՝ Սյունիքի մարզ
🔸35 պլանշետ, 5 համակարգիչ, 9 նոթբուք՝ Արարատի մարզ
🔹25 պլանշետ, 9 Նոթբուք՝ Վայոց Ձորի մարզ
🔸85 նոթբուք՝ Շիրակի մարզ

Կրթության համակարգում և կրթության միջոցով տարածքային անհամաչափ զարգացման մեղմումը կրթական քաղաքականության անկյունաքարային սկզբունքն է:

Նույն շարքից