Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

Մոսկվայի «Պանորամա» բիզնես կենտրոնում հզոր պայթյուն է գրանցվել․Տեսանյութ

analitik.am

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հայտնում է, որ Մոսկվայի «Պանորամա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով շենքի 8-րդ հարկի գրեթե ողջ շարքի պատուհանները կոտրված են:

Ըստ հրապարակված տեսանյութի՝ վնասվել են նաև շենքի դիմաց կայանված ավտոմեքենաները: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ բիզնես կենտրոնում պայթել է ջեռուցման համակարգը, որից հետո կարճատև բռնկում է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեն տեղեկացրել է գազաբալոնի պայթյունի մասին:

Ըստ նախնական տվյալների՝ 2 մարդ է տուժել:

Աղբյուրը՝ Shamshyan.com

Նույն շարքից