Հասարակություն Պատահարներ 

Սևանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի մթերային խանութը. տերմինալը կոտրել ու այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Սևան քաղաքում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:

Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Աշոտ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 05:50-ից հետո անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքում գործող մթերային խանութում կոտրել են «Թել-Սել» տերմինալը և այնտեղից հափշտակել եղած գումարը:

Ըստ աղբյուրի՝ տուժածը Սևանում հայտնի է որպես անհատ ձեռներեց, իսկ գողը կամ գողերը տերմինալից հափշտակել են մոտ 1 մլն 100 հազար դրամ:

Նույն շարքից