Քաղաքականություն 

Հայաստանը Թուրքիային կարող է երեք պատասխան տալ. Քաղաքագետի դիտարկումներն՝ Էրդողանի օգնության առաջարկի մասին

analitik.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք արք.Սահակ Մաշալյանին և առաջարկել օգնել Հայաստանին դեղորայքի հարցում։

Analitik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Հայսատանը կարող է հրաժարվել, ընդունել կամ ինչ-որ ձևով պատասխանել:

Ըստ նրա, դժվար է ասել գործող իշխանություններն ինչ ճանապարհով կգնան, նաև հարց է, թե իշխանությունները Թուրքիայի հետ ինչ քաղաքականություն են ցանկանում վարել:

«Տեսանելի քայլեր չեն արվել Թուրքիայի հետ շփումների համար։ Եթե իշխանությունները ցանկանում են հարաբերություններ սկսել Թուքիայի հետ՝ այս առաջարկը կարող է լավ առիթ հանդիսանալ: Եթե նպատակ չկա Թուրքիայի հետ հարաբերություններ կամ գոնե երկխոսություն սկսելու, ապա պետք է քաղաքավարի կերպով մերժել: Երրորդ տարբերակն է՝ ընդհանրապես որևէ ձևով չարձագանքել»,-ասաց քաղաքագետը, հավելելով, որ վերջինը թերևս այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:

Նա կարծիք հայտնեց, որ կարելի է  Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել: Թուրքիան հարևան է և տարածաշրջանից ոչ նա, ոչ էլ Հայատանը որևէ տեղ չեն գնալու։ Մի օր այդ հարաբերությունենրը պետք է կարգավորվեն:

Քաղաքագետը ներկայացրեց այն ձևաչափերը, որոնցով կարող են առաջնորդվել երկու երկրները՝ կարող է չլինել դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բայց լինի բաց սահման։ Կարող է լինել դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սակայն սահմանը չբացեն և այլն:

Իսկ թե ինչու Հայաստանի իշխանությունները Թուրքիայի առաջարկին դեռևս չեն արձագանքել, քաղաքագետը պատասխանեց՝ միգուցե իրենք դեռևս չունեն որևէ ռազմավարություն, թե ինչ են ուզում ընդհանրապես Թուրքիայից, ուզում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, թե՝ ոչ:

Նա կարծում է, որ որոշակի շփում կա ՀՀ իշխանությունների և փորձագետների միջև և դիտարկում արեց, որ ՀՀ իշխանությունների ինքնավստահությունը բավականին բարձր է,  որպեսզի ներգարվվեն փորձագետների այս կամ այն հարցի լուծման մեջ:

«Ես կարծում եմ իշխանությունները պետք է աշխատեն փորձագետների հետ և ինքնավստահության բարդույթից ձերբազատվեն, մանավանդ Թուրքիայի հետ կապված»,-շեշտեց նա:

Սարգսյանը նաև նշեց, որ ՀՀ նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն Թուրքիայի հետ ունեցել են հարաբերությունների տեսլական, իսկ ներկայիս իշխանությունները կամ չունեն կամ չեն բարձրաձայնում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից