Կորոնավիրուս Հասարակություն 

Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. Արսեն Թորոսյանը փոխել է դիմակների մասով իր կարծիքը՝ պետք է կրել

analitik.am

 

Հիմա դիմակ, ձեռնոց պետք է կրե՞նք, թե՝ ոչ: Ազգային ժողովում, դիմելով Արսեն Թորոսյանին, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Առողջապահության նախարարն ասաց, որ դա շատ կարևոր հարց է այն համատեքստում, որ դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. «Դիմակներ և ձեռնոցներ կրելու նպատակը որևէ տեղից բերան, քիթ, աչք վիրուս չտանելն է»:

Տրամաբանությունն այն է, որ դիմակը թույլ չի տալիս ձեռքով թեկուզ պատահաբար հպվել շուրթերին, քթին. «Իսկ եթե շատ խիտ տեղ ենք, դիմակը թույլ չի տալիս, որ շնչելու արդյունքում օդի կաթիլներ կամ հեղուկի կաթիլներ փոխանցենք: Նույնը ձեռնոցն է: Սակայն այն ավելի վտանգավոր է, եթե չի փոխվում ու պատշաճ չի հանվում»:

Նախարարը նշեց, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նույնիսկ կտորից դիմակ կրել, սակայն պետք է ամեն օր պատշաճ լվանալ, որպեսզի դրա մեջ միկրոբներ չմնան. «Ցանկալի է կրել, սակայն, թե ինչքան այն կպաշտպանի, կախված է հենց մարդուց:

Նույն ձեռքերը լվանալը շատ ավելի կարևոր է, քանի դիմակ կրելը: Սակայն ձեռքեր լվանալու հնարավորություն ամեն պահի կարող է չլինել: Դիմակ կրելը խորհուրդ է տրվում ամեն տեղ: Ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»:

 

Նույն շարքից