Հայաստան Քաղաքականություն 

Մեր երկրի առաջնորդները երբեք չեն հեռանում իշխանությունից. Թևան Պողոսյան

 

Մեր երկրի առաջնորդները երբեք չեն հեռանում իշխանությունից։ Չգիտեմ, թե ինչպես կարելի է բացատրել այս երևույթը։ Չե՞ն կարողանում, չե՞ն ցանկանում, կամ միգուցե մե՞նք չենք թողնում։

Իսկապես, կարծես այդ հենց մենք ենք, որ հայացքներս անցյալից չկտրելով, ակամա պահանջում ենք, որ ապագան դոփի տեղում: Չէ՞ որ երբ դու անցյալն անընդմեջ ներկա ես բերում, նա էլ քաշում է ապագայի ոտքից ու հետ բերում ներկա: Անընդմեջ փորում ենք, պարսավում, գովում, նեղացնում ու ստանում ենք պաշտպանություն, հակահարված, «մի հատ ձեր ներկային նայեք» տիպի արձագանք: Ու տեղապտույտ:

Եվ ոչ մեկը չի ուզում ու չի էլ կարողանում հեռանալ քաղաքականությունից, որ դառնա պետական գործիչ ու խորհուրդներով և գործերով օգնի ապագայի կերտմանը:

Տպավորություն է, թե երկրում կա իշխանության 4 բևեռ ու պարբերական հաջողություններով անպտուղ ձեռնամարտ: Որովհետև 3-ին չենք տվել իրենց արժանի պատմության բարձրունքը ու անընդմեջ ներքաշում ենք մարտի: Տխուր պատկեր է ինձ համար:

Ես ուրախ եմ, որ նորացված Սահմանադրությամբ երկրի գլուխն այլևս քաղաքականությամբ չպետք է զբաղվի, իսկ ներկայում դրվում են այս սկզբունքի իրականացման շատ գեղեցիկ հիմքերը: Հուսով եմ` սա ապագայում բան կփոխի:

Ինչպես միշտ` ես շնորհակալ եմ իմ երկրի բոլոր նախկին, ներկա ու ապագա առաջնորդներին: Ես գիտեմ, որ, անկախ սխալներից, նրանք բոլորը մեծ հայրենասերներ են ու կլինեն և հաստատ շատ ավելի շատ դրականն են արել, անում ու կանեն, քան սխալներն են:

Ու խնդրում եմ` եկեք բոլորս միասին գնանք դեպի ապագա:

Այսքանը։

Թևան Պողոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից