Քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մի հոգի էլ առավոտյան է մահացել, 81 տարեկան, ծանր հիվանդություններով:
Մահերի թիվը հասել է 12-ի. «Մեր խնդիրն է մահերի թիվը և հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով գնալ առաջ:
Մենք այսօր մեզ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և արհեստական օդափոխության սարքերի առումով:
Մենք մինչև այդ սարքերը գնելն էլ բավական լավ էինք զգում, քանի որ մինչև Չինաստանից գնելն 80 հատ ունեինք: Բայց մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ ամեն ինչ անելով, որ դրան չհասնենք»: