Հասարակություն 

Աթաթուրքի հասցեին հնչեցրած վիրավորանքի պատճառով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

 

Թուրքիայի Քոնիա քաղաքի գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Էմրե Գ.-ն։

Նա մեղադրվում է սոցիալական ցանցերում տարածած stand up տեսագրության մեջ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, Թուրքիայի համար հոգևոր մեծ արժեք ներկայացնող Մևլանայի, Քոնիա քաղաքի և քոնիացիների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար։

Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Աթաթուրքի դեմ իրականացված հանցագործությունների մասին օրենքի շրջանակներում «անձի հիշատակը վիրավորելու, քեն և թշնամանք տարածելու» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Էմրե Գ.-ի նկատմամբ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից