Կորոնավիրուս Հասարակություն 

Մեծ քաղաքներում բնակչության 90 %-ն ինքնամեկուսացել է. Թուրքիայի ՆԳ նախարար

 

Թուրքիայի մեծ քաղաքներում բնակչության 85-90%-ն ամբողջությամբ ինքնամեկուսացվել է տներում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ երկրի 180 տարբեր բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ 122.500 մարդ է ապրում, կիրառվում է խիստ կարանտինային ռեժիմ: Եվս 15.500 մարդ մեկուսացված է ուսումնական հաստատություններին պատկանող հանրակացարաններում:

Սոյլուն նշել է նաև, որ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված սահմանափակումերին չենթարկվելու համար 26.000 քաղաքացու նկատմամբ իրավական ու վարչական տույժ ու տուգանքներ են կիրառվել:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից