Հասարակություն 

Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը. Պատգամավոր

Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը և աշխարհով մեկ կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորի խոսքերով, հիմա ավելի քան արդիական է դառնում առողջության համար առաջնային համարվող դեղերը փոստային ծառայությունների, բեռնափոխադրումների միջոցով ստանալու հարցը:

Այս մասին Գաբրիելյանը խոսել է իր հեղինակած Դեղերի մասին օրենքում փոփոխություն անելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից