Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Խիստ սահմանափակումների ռեժիմը պահպանելու խնդիր կա. Արսեն Թորոսյան

 

Վերջին օրերին հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, դա նաև արտակարգ դրության և վերջին երկու շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանք է, որը սակայն խնդիր ունի պահպանման: Մենք, տեսնելով ցածր թվեր, չպետք է թուլանանք, կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է, իրականում դա այդպես չէ:

Ցածր թվերի հետ մենք ունենք աղբյուրների բազմազանություն: Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում, փոխանցման շղթաները կոտրելու գործընթացը պետք է լինի երկարատև: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը բավական երկար է, այն բավական դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ, երբ պացիենտը որևէ նշան չունի. «Հետևություն անելու համար դեռ վաղ է, զգոնությունը չպետք է կորցնենք, բոլոր գործողությունները, որոնք արել ենք, պետք է շարունակենք, մինչև կամ կլինի հիվանդության ամբողջական բուժում, կամ՝ պատվաստում: Մինչ այդ պետք է ունենանք կառավարելի թվով պացիենտներ: Եթե հակառակն ունենանք, կունենանք աղետալի վիճակ, երբ առողջապահության համակարգը չի կարողանա հոգ տանել, բուժել մեծ թվով պացիենտներ»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից