Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան

 

Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի: Դա մենք պետք է ընդունենք: Նույնիսկ եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի, ամեն ինչ չպետք է վերադառնա նախկին ռիթմին՝ սկսած սոցիալական տարածության պահպանումից, վերջացրած մեր վարքագծից: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կոչ եմ անում միայն թվերով չպայմանավորել իրավիճակը: Մենք չպետք է թույլ տանք, որ գա մի օր, երբ հիվանդանոցները տեղ չունենան ծանր պացիենտներին ընդունելու համար և մենք ստիպված լինենք այլ՝ ոչ հիվանդանոցային պայմաններում բուժել, ինչը հղի է շատ անցանկալի հետևանքներով, հատկապես՝ տարեց քաղաքացիների համար:

Մեր մահացության միջին տարիքը 75 տարեկանն է: Աշխարհում այդ մասով տարբեր թվեր կան: Պետք է զգոն լինենք նաև խրոնիկակական հիվանդություններ ունեցողների նկատմամբ: Հոգ տանելով մեր տարեց ու խրոնիկական հիվանդությունններ ունեցողների նկատմամբ՝ մենք չպետք է թուլացնենք զգոնությունը և դառնանք վարակի տարածման կամ վերատարածման աղբյուր»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից