Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանի ցանկացած հիվանդանոցում էլ կարող է լինել կորոնավիրուսային վարակով հաստատված դեպք. Արսեն Թորոսյան

 

Հայաստանի բոլոր բուժհաստատությունները հրահանգավորված են կորոնավիրուսային կասկածելի կամ հաստատված դեպքերով պացիենտների վարման վերաբերյալ և կան բուժհաստատություններ, որոնք նշանակված են նման պացիենտներով զբաղվելու համար:

Ծննդատների մասով կարող եմ ասել, որ կա ծննդատուն, որտեղ կան հատուկ պայմաններ նման հղիներին վարելու, պաթոլոգիաները վարելու, ծննդաբերությունը կազմակերպելու համար: Ես չեմ հասկանում հարցի ենթատեքստը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պտասխանելավ հարցին՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել:

«Հայաստանի ցանկացած հիվանդանոցում էլ կարող է լինել կորոնավիրուսային վարակով հաստատված դեպք, որի մանրամասներին ծանոթանալուց հետո մենք որոշում ենք կայացնում՝ տեղափոխել այս կամ այն մասնագիտացված ԲԿ, կամ հաշվի առնելով առանձնահատկությունները՝ պահել տվյալ հիվանդանոցում, բայց ապահովել հակահամաճարակային բոլոր պայմանները»,-ասաց Թորոսյանը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից