Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արդյո՞ք կորոնավիրուսով վարակակիրներին սպասարկող բոլոր հիվանդանոցների հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց

 

Արդյո՞ք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և կորոնավիրուսով վարակակիրներին սպասարկող բոլոր հիվանդանոցների հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, եթե ոչ, ապա նույն սանհանգույցից օգտվում են թե՛ հաստատված վարակակիրները, թե՛ թեստավորում անցած մարդիկ: Արդյո՞ք սա չի նպաստում վիրուսի տարածմանը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով Analitik.am-ի հարցին, հայտարարեց, որ ոչ բոլոր հաստատությունների բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց բոլոր տեղերում ապահովվում են հակահամաճարակային կանոնները: Այսինքն, հաստաստված ու չհաստատված դեպքերով քաղաքացիները չպետք է օգտվեն ոչ միայն միևնույն սանհանգույցից, այլ նաև կենցաղային պայմաններից:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ «Նորքի» ինֆեկցիոնը մինչև մեր կառավարության ձևավորումն իր կենցաղային պայմաններով եղել է Հայաստանի ամենավատ հիվանդանոցներից մեկը: Արդեն անցյալ տարի ամռանը մենք նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստման պատվեր ենք իջեցրել կառավարության կողմից տրամադրված մոտ 100 միլիոն դրամով: Դա կորոնավիրուսի հետ ընդհանրապես պայմանավորված չէր: Այդ փաթեթը պատրաստ է, սակայն այս իրավիճակը թույլ չի տալիս մեզ գնալ առաջ և շինարարություն սկսել:

Սակայն այս ընթացքում բազմաթիվ հիվանդասենյակներ վերանորոգվել են, վերակառուցվել են, կազմակերպել ենք տաք ջրի առկայություն: Աշխատանքի ընթացքում, ինչ հնարավոր է եղել, բարելավվել է: Այլ հիվանդանոցներում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակվածները, իրավիճակն ավելի լավ է: Խոսքը թվով 6 հիվանդանոցի մասին է: Ոմանք կարգի բերելու անհրաժեշտություն չկար, քանի որ լավ վիճակում էին»:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից