Հասարակություն 

Վճարումների հետաձգումը վերաբերում է միայն բնակելի տներին. «Օրիենտո» ռեստորանը հոսանքազրկել են վճարում չկատարելու համար

Analitik.am-ն ահազանգ է ստացել «Օրիենտո» ռեստորանից, որ ՀԵՑ-ի աշխատակիցը, մուծում չանելու պատճառով, անջատել է ռեստորանի հոսանքը:

Մեզ հետ զրույցում ռեստորանի տնօրենը նշեց, որ սառնարաններում պահվում է մեծ քանակությամբ մսամթերք և այլ սնունդ: Ասել են, որ մեկ օրվա մեջ պետք է վճարում կատարվի, այլապես կհոսանքազրկեն: Ինքը կատարել է վճարում՝ գումարի կեսի չափով, քանի որ այս պահին դրանից ավել չի կարող՝ մոտ մեկ ամիս է արտակարգ դրությամբ պայմանավորված չեն գործում: Սակայն ՀԵՑ-ից ասել են, որ պետք է ամբողջ գումարը վճարվի:

Ինչ վերաբերում է արտակարգ դրությամբ պայմանավորված վճարումների հետաձգումներին, ապա ասել են, որ դա վերաբերում է բնակելի տներին, ոչ թե կազմակերպություններին:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից