Կորոնավիրուս Հասարակություն 

Թաիլանդի թագավորը հոգնել է կարանտինից, 20 կանանցից և մեկնել փառատոնի

 

Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորն Ռամա X հոգնել է արտասահմանում կամավոր կարանտինից և մեկնել է տուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Մարտի վերջին, Մախան մեկնել է Գերմանիա, վարձակալել Բավարիայի չորս աստղանի «Grand Hotel Sonnenbichl» հյուրանոցի բոլոր սենյակները և ինքնամեկուսացել 20 կանանց հետ: Ի սկզբանե նա ցանկացել է սպասել այնտեղ համաճարակի ավարտին, սակայն ընդամենը մի քանի օր անց նրա ծրագրերը փոխվել են: Թագավորը որոշել է վերադառնալ Բանգկոկ և մասնակցել «Չակրի» փառատոնին:

Մախան երեկոյան հեռացել է հյուրանոցից, հասել Մյունխենի միջազգային օդանավակայան: Այնտեղ նա հանդիպել է իր չորրորդ կնոջը՝ 41-ամյա Սուտխիդին։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից