Հասարակություն 

Գալուստ Սահակյանն արձագանքել է աշխատավարձի մասին Լենա Նազարյանի հայտարարությանը

Ես որ Ազգային ժողով եմ գնացել 22 հազար դրամ գումար եմ ստացել, հետո 32 հազար, նաեւ պետք է մտաբերել, թե երկրի նախագահները ինչքան փող են ստացել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի աղմկահարույց գրառմանը՝ կապված պարգեւավճարների հոտ, որտեղ նազարյանը նշել էր. «Դե բնականաբար, հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության X բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան, ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարներով, չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։

Գալուստ Սահակյանի խոսքով՝ երկրի առաջընթացի համար աշխատավարձներն այդքան կարեւոր չեն, այլ մարդկանց մտքերը։

«Երկրի ապագան պահպանելու եւ առաջընթ ապահովելու համար, ոչ թե դրամներն են անհրաժեշտ, այլ մարդկանց մտքերը, մոտեցումները, պայքարի ողջամտությունը։ Ի՞նչ է նշանակում՝ քիչ եմ ստացել կամ շատ եմ ստացել։ Ըստ էության, ամենաշատը պետք է ստանան մեր գեներալները, մեր զինվորները, որովհետեւ մեր անվտանգությունը պաշտպանում են։ Ես այսպես, որ նայում եմ՝ ինչ որ անում, չեն անում, ամեն 5 տարի ես այդքան գումար չեմ ստացել եւ չեմ կարծում, որ գումարային արժեքով է պայմանավորված խորհրդարանի հետագա աշխատանքները։ Ինձ թվում է, որ մարդիկ կան, որ կաշխատեն ավելի ցածր գումարներով, եղել են խորհրդարանում, եւ չեմ էլ մտածում, որ դա քննարկման առարկա է»,– ասել է Սահակյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից