Կորոնավիրուս Հասարակություն 

Հորդորում եմ այս օրերին ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով. Գեղարքունիքի մարզպետ

 

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ

Ինչպես գիտեք ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը:

Հորդորում եմ այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։

Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով:

Մնացե՛ք տանը:

Առողջ եղե՛ք:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից