Հասարակություն 

Թող Բարձրյալն Աստված հեռու պահի մեր հայրենիքն ու Ձեզ չարից․ Արամ Ա-ն շնորհավորել է նախագահին

 

«Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.«Հավատքն է, որ զինում է մարդու կյանքն Աստծո ներկայությամբ՝ դիմագրավելու աշխարհի փորձություններին ու փորձանքներին: Մեր ժողովրդի պատմությունը հավատքի զորությամբ ամեն տեսակ չարիք ու տագնապ հաղթահարելու պերճախոս վկայություն է:

Այս տագնապալի օրերին աղոթում ենք մեր ժողովրդի զավակների և բոլոր ընտանիքների առողջության ու անվտանգության համար: Թող Բարձրյալն Աստված հեռու պահի մեր հայրենիքն ու Ձեզ չարից: Թող Քրիստոսն իր հրաշափառ հարությամբ հեռու պահի աշխարհն ամեն տեսակ տագնապներից»»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից