Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ հետևանքներ կարող է ունենալ կարանտինը մարդու առողջության վրա․ պարզաբանում են գիտնականները

 

Գիտնականների միջազգային թիմը նկարագրել է կարանտինի հետևանքները մարդկանց հոգեկան առողջության վրա: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Psychiatry Research» գիտական ​​ամսագրում, փոխանցում է Լենտան։

Ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ կորոնավիրուսից ավելի շատ տուժած շրջաններում ապրող մարդիկ ունեցել են հոգեկան առողջության խնդիրներ: Ինքնամեկուսացված քաղաքացիները դժգոհել են ֆիզիկական և մտավոր առողջության վատթարացումից և կյանքի բավարարվածության մակարդակից: Մասնագետների կողմից ուսումնասիրությունը կազմվել է Չինաստանի 64 շրջաններում կարանտինի մեջ գտնվող 369 մեծահասակների շրջանում կատարված հարցման հիման վրա։

Հարցվածների ավելի քան քառորդ մասը կարանտինի ընթացքում աշխատել են գրասենյակում, մինչդեռ 38 տոկոսն աշխատել են տնից, իսկ 25 տոկոսը՝ հարկադիր արձակուրդի: Նշվում է, որ քաղաքացիների հոգեկան վիճակը համեմատելի է եղել ավստրալացի բանտարկյալների հոգեկան առողջության հետ, որոնք մեկ ամիս գտնվել են բանտում:

Ուսումնասիրության որոշ արդյունքներ ապշեցրել են գիտնականների համայնքին: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ֆիզիակական մեկուսացման ընթացքում օրական 2,5 ժամից ավելի զբաղվել են ֆիզիկական գործունեությամբ, ավելի շատ սթրես են զգացել, քան այն քաղաքացիները, ովքեր ֆիզիկական ակտիվությանը տրամադրել են օրական մոտ կես ժամ, մի ամբողջ օր կամ ավելի քիչ: Ուսումնասիրության առաջատար հեղինակ, դոկտոր Սթեֆան Չժանն Ադելաիդայի համալսարանից (Ավստրալիա) նման եզրակացություններն անտրամաբանական է համարել:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից