Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Կրեմլի պաշտոնական աղբյուրներին։
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են ՕՊԵՔ+ գործարքը, նավթի արդյունահանման ենթադրվող նվազումը:
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի պանդեմիայի շուրջ, այդ թվում ՝ այս ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:
1 - 1Share