Կորոնավիրուս Հասարակություն 

Պուտինը չի բացառել, որ Զինված ուժերը կարող են ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Զինված ուժերը կարող են ներգրավվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Պուտինը նշել է, որ երկրի տարածքում կորոնավիրուսի մասով իրավիճակն ամեն օր փոխվում է և ոչ դեպի լավ կողմը:

ՌԴ նախագահի խոսքերով, ռիսկային գոտում գտնվում են մասնավորապես Մոսկվանև  բոլոր այն քաղաքները, որոնք ունեն մեկ միլիոնից ավել բնակչություն:

Վերջին տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 18 328-ի:

 

Նույն շարքից