Բարի օր Կորոնավիրուս Վերլուծական Քաղաքականություն 

Ուրախ կլինեի, եթե իշխանությունը գոնե այս փուլում պոպուլիզմի փոխարեն արդյունավետ գործողություններ աներ. Անի Հովհաննիսյան

analitik.am

«Բաբկեն Թունյանն ԱԺ ամբիոնից ասում է՝ քննադատություններն այնպես պետք է լինեն, որ առաջարկներ պարունակեն, փորձենք միասին հաղթահարել այս վիճակը: Լրիվ համաձայն եմ պատգամավորի հետ, բայց բերեմ ընդամենը մեկ օրինակ՝ ամենահասարակ հարցի մասին.

Արտակարգ դրությունը մտցնելու օրվանից առաջարկում ենք, ահազանգում,որ պարետատան հետ կապ հաստատել ուղղակի չի լինում, դա պարզ հարց է, բայց նաև լուրջ խնդիր, որովհետև փաստացի համագործակցության առաջին քայլն է:

Եթե այս ամբողջ ընթացքում այս հասարակ հարցին չի ստացվում լուծում տալ, ինչպե՞ս կարելի է մտածել, որ ավելի լուրջ հարցերը կլուծվեն առաջարկների դեպքում, որոնք ի դեպ եղել են նախքան արտակարգ դրությունը մտցնելն էլ:

Մինչև մարտի 12-ը, երբ աշխարհում պայքարում էին կորոնավիրուսի տարածման կանխարգելման դեմ, ՀՀ իշխանությունը հանրահավաքներ էր անում՝ չնայած բազմաթիվ կառուցողական առաջարկներ, հորդորներ և քննադատություններ կային, մնացածի մասին դեռ չեմ խոսում, այսինքն նման անլրջության պայմաններում կարելի՞ է սպասել իշխանությունից, որ կառուցողական առաջարկներ նախ լսում են, ապա կիրառում:

Ի դեպ, ես ուրախ կլինեի, եթե իշխանությունը գոնե այս փուլում մի կողմ թողներ պոպուլիզմը և ականջալուր լիներ խելամիտ առաջարկներին, որոնք եղել են ու կան և խոսելու փոխարեն արդյունավետ գործողություններ աներ»:

Նույն շարքից