Վրաստանի Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքը կշարունակի փակ մնալ: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան: Սահմանափակումը գործելու է առնվազն մինչև ապրիլի 25-ը:
Վարչապետը նաև ասել է, որ դիմելու է երկրի նախագահին մինչև մայիսի 10-ը արտակարգ դրությունը երկարաձգելու համար: