Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը Պուտինին ասել է, որ պատրաստ է բժշկական սարքավորումներ ուղարկել Ռուսաստան

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստան բժշկական սարքավորումներ ուղարկելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Դիվանագետի խոսքով, Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ը պատրաստ են օգնել Ռուսաստանի Դաշնությանը, երբ կարգավորեն արտադրության հետ հարցերը, այն դեպքում, երբ Ռուսաստանը սարքավորումների լրացուցիչ կարիք ունենա․ «Ես հավատում եմ, որ սա նորմալ գործընկերային մոտեցում է, և կարծում եմ, որ այն արժանի է աջակցության»,-ասել է նա։

 

Նույն շարքից