Հասարակություն Սպորտ 

Աշխարհի չեմպիոն Կարլսենն օնլայն մրցաշարի եզրափակչում պարտվել է 16-ամյա իրանցուն

analitik.am

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն է կրել Banter Blitz Cup օնլայն մրցաշարի եզրափակչում՝ 7,5:8,5 հաշվով զիջելով 16-ամյա իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջային։

«Պետք է արժանին մատուցել Ալիրեզային․ նա անհավանական ուժեղ է,- ասել է Կարլսենը պարտությունից հետո։

Բացի հաղթողի կոչումից՝ իրանցի շախմատիստը 14 հազար դոլար է ստացել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարլսենն ինքն օնլայն-մրցաշար է կազմակերպում, որի մասնակիցներից մեկն էլ լինելու է հենց Ալիրեզա Ֆիրուջան։

Կարլսենի կազմակերպած մրցաշարի մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար կկազմի։ Հաղթողը կստանա 70 հազար դոլար։

Աղբյուր՝  ArmSport.am

Նույն շարքից