Գիտություն Կորոնավիրուս Հասարակություն 

Տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ

analitik.am

Այսօր տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։

Ռեկտորները նշել են, որ դասապրոցեսն առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։

Նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ընթացիկ խնդիրները լուծելու հարցում բուհերին ցուցաբերել աջակցություն։

Նույն շարքից