Քաղաքականություն 

Խաչիկ Ասրյանը նամակ-պահանջագիր է ներկայացրել Դոնալդ Թրամփին

analitik.am

Նամակ-պահանջագիր ԱՄՆ նախագահին`
Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաները
լուծարելու և ոչնչացնելու վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների
նախագահ Դոնալդ Թրամփին
20.04.2020 թ.
Պահանջագի՛ր

Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան սրընթաց փոփոխություններ՝ արտաքինից, հիմնականում, ժողովրդավար և ազատատենչ, իսկ իրականում՝ մեծ խառնակիչ, պատերազմների ջատագով ու ժողովուրդների կործանման հիմք հանդիսացող Ամերիկա պետության ղեկավարների անմիջական հրահրմամբ:

Աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում բիոլոգիական մահացու վարակների պատճառով տեղի են ունենում միլիոնավոր մահեր: Վերլուծաբաները գալիս են այն միաձայն կարծիքին, որ բիոլոգիական մահացու վարակների ստեղծումն, ակտիվացումն ու տարածումը սերտ ու անմիջականորեն կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աշխարհում ստեղծված ու գործող բիոլաբորատորիաների հետ:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն, իր մարդակործան քաղաքականությամբ, Հայաստանում հիմնադրել է մահացու վարակ ստեղծող բիոլաբորատորիաներ, որոնց ֆինանսավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է Ձեզ, որ, Հայաստանում գտնվող՝ ամերիկյան զինված ուժերի ենթակայության տակ գործող բիոլաբորատորիաները ծանր հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ազգային անվտանգության համար, և Հայաստանում գտնվող ամերիկյան նույն բիոլաբորատորիաները անկանխատեսելի դանդաղ գործողության ռումբ են, որի մահացու պայթյունի հրամանը գտնվում է Ձեր՝ չհրկիզվող գաղտնի պահարանի մեջ:

Ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից և Հայ Ժողովրդի առողջության պահպանման առաջնահերթությունից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ ի դեմս Ձեզ, պահանջո՛ւմ է լուծարել և ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և Ամերիկայի Միացյալ Նահանգների ենթակայության տակ գործող բոլոր բիոլաբորատորիաները՝ այդ մասին հրապարակավ հստակորեն տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու բնակիչներին:

Քրիստոնյա Հայ Ազգը իմաստուն և սրբագույն ազգ է, և բացառապես ինքնուրույն է որոշում իր ինքնիշխան պետությանը վերաբերող բոլոր հարցերը, և չի դառնալու ամերիկյան՝ ազգերին ստրկացնելու և ոչնչացնելու քաղաքական ծրագրերի մասը։ Երբե՛ք:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Նույն շարքից