Առողջապահություն Գյուղատնտեսություն Հասարակություն Միջազգային Տնտեսություն 

Աշխարհում 135 միլիոն մարդ սուր պարենային անապահովության պայմաններում է եղել 2019-ի վերջին

analitik.am

ՄԱԿ-ի միջազգային դաշինքը, պետական և հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են ծայրահեղ սովի խորքային պատճառների հասցեագրման ուղղությամբ, հրապարակել են Պարենային ճգնաժամերի վերաբերյալ ամենամյա համաշխարհային զեկույցի նոր տարբերակը։

Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակից, համաձայն զեկույցի, 2019 թվականի վերջին 55 երկրներում և տարածքներում բնակվող 135 միլիոն մարդ սուր պարենային անապահովության պայմաններում է գտնվել* (IPC/CH փուլ 3 կամ ավելի վեր)։ Ավելին, 2019 թվականի տվյալներով, զեկույցում նշված՝ պարենային ճգնաժամում գտնվող 55 երկրներում 75 միլիոն երեխա թերսնուցված է եղել, իսկ 17 միլիոնը՝ տառապել է թերաճից։

«Սա սուր պարենային անապահովության* և թերսնուցման ամենաբարձր ցուցանիշն է, որը Համաշխարհային ցանցը գրանցել է 2017 թվականին առաջին զեկույցի հրապարակումից ի վեր։

Ավելին, 2019 թվականին 183 միլիոն մարդ դասակարգվել է որպես սթրեսային վիճակում գտնվող (IPC/CH, փուլ 2), որոնք կարող են խիստ սովի մատնվել և ճգնաժամում կամ ավելի վատթար վիճակում հայտնվել (IPC/CH փուլ 3 կամ ավելի վեր), եթե ենթարկվեն այնպիսի ցնցումների կամ լարվածություն ստեղծող գործոնների, ինչպիսին է՝ ՔՈՎԻԴ-19 համավարակը։

Սույն զեկույցում ներառված 135 միլիոն մարդկանց կեսից ավելի (73 միլիոն) բնակվում են Աֆրիկայում, 43 միլիոնը՝ Միջին Արևելքում և Ասիայում, իսկ 18.5 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում։

Զեկույցում վերածության ենթարկված միտումների գլխավոր դրդապատճառներն են հակամարտությունները (այս առանցքային գործոնի պատճառով 77 միլիոն մարդ հայտնվել է սուր պարենային անապահովության մեջ), ծայրահեղ եղանակային պայմանները (34 միլիոն ) և տնտեսական ալեկոծումները (24 միլիոն)։

Նույն շարքից