Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Մարզպետները միաժամանակ ուղիղ եթեր են մտել և հորդորել միանալ «Լուսավառ ոգեկոչման րոպեին»

analitik.am

Մարզպետները քիչ առաջ միաժամանակ ուղիղ եթեր են մտել և հորդորել քաղաքացիներին՝ միանալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված «Լուսավառ ոգեկոչման րոպեին»:

«Այսօր 21.00-ին, եկեղեցու զանգերի ներքո բոլորիս հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: «Լուսավառ ոգեկոչման րոպեն» կխորհրդանշի մեր միասնական ներկայությունն անմար կրակի մոտ։

Միասին հարգանքի տուրք մատուցենք Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին»,- ուղիղ եթերում ասել են նրանք:

Մարզպետները հիշեցրել են, որ ժամը 08.00-ից Հայաստանից և Արցախից քաղաքացիները կարող են իրենց անուն-ազգանուններն հաղորդագրությամբ ուղարկել 1915 համարին, իսկ արտերկրից` 0037433191500 համարին. նրանց անունները ամբողջ օրվա ընթացքում կերեւան Ծիծեռնակաբերդի սյուններին:

Նույն շարքից