Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Յուրի Ջորկաեֆը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը  գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջորկաեֆը սոցցանցերի էջերում լուսանկար է տեղադրել եղբայրների հետ և գրել. «Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը, որ հիշենք մեր նախնիներին և լուսավորում է Հայաստանի ապագան»:

Ավելի վաղ զոհերին ոգեկոչող գրառումներ էին կատարել Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդդարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոցցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Նույն շարքից