Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել

analitik.am

Ամերիկյան իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը միլիոնավոր մարդկանց հետ հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին։

«Այսօր հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, եւ ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն։ Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել համատեղ աշխատանքով, որը ստեղծվել է Ցեղասպանության զոհերի թոռների կողմից»,- Twitter-ի եւ Instagram-ի իր էջերում գրել է Քիմը։

Քարդաշյանը կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը ստեղծվել է երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի եւ նկարիչ Գեւորդ Մուրադի համագործակցության արդյունքում։

Տպավորիչ է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը հիանալի մեսիջ է նրանց համար, ովքեր կարողանում են լսել ու հասկանալ ենթատեքստեր, նրանց համար, ովքեր կարողանում են խորամուխ լինել բառերի իմաստի մեջ, որոնք բառացիորեն լի են հայ շատ սերունդների եւ խեղված ճակատագրերի ցավով։

«Երբ մենք մտածում ենք Ցեղասպանության մասին, մենք մտածում ենք ընտանիքների եւ այդ ընտանիքների դեմքերի մասին։ Բայց մենք չենք մտածում ծնունդի, մենք չենք մտածում երեխաների մասին, այլ մտածում ենք մայրերի մասին։ Իսկ երբ մտածում ենք մայրերի մասին, չենք մտածում կանանց մասին»,- ասվում է այս արտասովոր ուղերձում։

Քիմ Քարդաշյանը նաև լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում:

Նույն շարքից