Հասարակություն Հիշում եմ և պահանջում Տեսանյութեր 

Անի պատմական մայրաքաղաքի դիմաց վեր է խոյանում հայոց եռագույնը․ Տեսանյութ

analitik.am

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․

«Անի պատմական մայրաքաղաքի դիմաց վեր է խոյանում հայոց եռագույնը»։

Տեսանյութն այն մասին է,  որ հայ-թուրքական սահմանին գտնվող ու ընդամենը մեկ բնակիչ ունեցող Խարկով գյուղում՝ Անիի ավերակների ուղիղ դեմ դիմաց, այսօր բարձրացվեց ամենամեծ եռագույնը:

Նախաձեռնությունը մոսկվայաբնակ հայ գործարար ընկերներինն էր, ովքեր 4 օր առաջ են այցելել սահմանամերձ գյուղ ու իմանալով, որ այն տարիների ընթացքում դատարկվել է, որոշել են դրոշ ու խաչքար տեղադրել։

Նույն շարքից