Հասարակություն Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Հայոց ցեղասպանության ժխտելուն աջակցել են հրեա առաջնորդները․ Haaretz

analitik.am

Իսրայելական Haaretz հրատարակությունը անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման խնդրին: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Haaretz-ը հրապարակել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի պատմաբան Մարկ Դեյվիդ Բաերի հոդվածը այն մասին, որ Թուրքիայի իշխանություններին Հայող ցեղասպանության ժխտման հարցում աջակցել են նաև հրեական համայնքի որոշ առաջնորդներ։

Նշվում է, որ 15-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունն ընդունել է Իսպանիայից և Պորտուգալիայից արտաքսված հրեաներին: Շնորհակալ հրեաները օսմանյան սուլթանին ընդունեցին որպես իրենց փրկիչ:

«Իրենց ներկայացնելով որպես սուլթանի հավատարիմ հպատակներ՝ օսմանյան հրեա ղեկավարները դարձան սուլթան Աբդուլհամիդ II-ի դաշնակիցը հայերի դեմ տարվող գործողություններում: Հայերը դարձան նրանց ընդհանուր թշնամին»,- գրված է հոդվածի մեջ:

Պատմաբանը նշում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հրեական համայնքը վախ ու անհանգստություն զգաց: Օսմանյան մամուլում սկսեցին շրջանառվել հակահրեական նյութեր: Տեղի ունեցան ջարդեր, իսկ 1980-ականներին սինագոգերի պայթյուններ:

Չնայած դրան՝ հրեական առաջնորդները, ներառյալ Դավիթ Ասեոն և Իսհակ Հալևան, հրեական համայնքի նախկին նախագահ Բենսենս Պինտոն, դեմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Հայոց ցեղասպանության ժխտմանը աջակցել է նաև Իսրայելի ղեկավարությունը՝ նախագահներ Շիմոն Պերեսը և Մոսե Կացավը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը և ամերիկյան գրեթե բոլոր խոշոր հրեական կազմակերպությունները, ինչպես նաև Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ հրեա պատմաբանները՝ Բեռնար Լյուիսը և Ստենֆորդ Շոուն», – ասաց Բաերը:

Նույն շարքից