Հասարակություն Միջազգային Սպորտ 

Կարլսենի կազմակերպած մրցաշարի հերթական տուրի միակ հաղթողը Նակամուրան է

analitik.am

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հիկարու Նակամուրան  2,5-1,5 հաշվով հաղթեց ռուս Յան Նեպոմնյաշչին, իսկ Դին Լիժեն-Անիշ Գիրի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 2,5-2,5:

Մրցաշարային աղյուակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆաբիանու Կարուանան:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Նույն շարքից