Հասարակություն Հիշում եմ և պահանջում Միջազգային 

Ուկրաինայի հայերի միությունը գործարկել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առցանց ցուցահանդես

analitik.am

Ուկրաինայի հայերի միության հատուկ պորտալում գործարկվել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց ցուցահանդես։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, ցուցահանդեսում ներկայացվում են արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և պատմական վերլուծություններ։

Պատմաբան Վահե Պետրոսյանի կարծիքով՝ պորտալը ցայտուն և հասանելի կերպով ներկայացնում է Օսմանյան Թուրքիայի գործած Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը. «Ցացահանդեսի հիմնական նպատակը փաստերը ներկայացնելն է։ Վիրուալ ցուցադրությունը պատկերում է ցեղասպանության սարսափները և դրա հետևանքները»։

Գիտնականը նշել է, թե շատ կարևոր է թույլ չտալ, որ նման ողբերգություն երբևէ և ինչ-որ տեղ կրկնվի։ Իսկ այդ բանը թույլ չտալու համար անհրաժեշտ է աղետի ծավալների ներկայացումը և դրա դատապարտում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայով մեկ անցկացվել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղադրված են տեղեկատվական պաստառներ։ Ռուսաստանի հայերի միության «Շնորհակալություն բարգավաճելու շանս տալու համար։ Հայեր» սոցիական տեսահոլովակը հեռարձակել են կենտրոնական և տարածաշրջանային ալիքները։

Նույն շարքից